211652_close_icon
views-count51124 դիտում article-date 13:14 05-01-2019

Ինչքան էլ որոշ մարդիկ շարունակեն ճանապարհային ոստիկանների լավ գործը վատաբանել, ճանապարհային ոստիկանները շարունակելու են սատար կանգնել անօգնական վիճակում գտնվող վարորդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ այս օրերին որոշ օգտատերեր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անհարկի մեղադրում են ճանապարհային ոստիկանության աշխատանքը, հանրապետությունում ճանապարհային ոստիկանների ծառայության արդյունքում բազմաթիվ կյանքեր են փրկվում: Հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո, մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը, մի քանի դեպքերով վիրավորներին հիվանդանոցներ են ուղեկցել ճանապարահային ոստիկանները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով, մի քանիսներին էլ տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Եղել են դեպքեր, երբ վարորդները հայտնվել են անօգնական վիճակում ու նրանց օգնության ձեռք են մեկնել ճանապարհային ոստիկանները՝ շատ դեպքերում հանդես գալով «քարշակի» դերում: Ճանապարհային ոստիկանները կիսամաշ վիճակում գտնվող ավտոմեքենաները դուրս են բերել անվտանգ վայր, ինչի արդյունքում վարորդները չեն հայտնվել վթարի մեջ կամ վթարի ենթարկվել: Միայն այս տարի հանրապետությունում ճանապարահային ոստիկանները հայտնաբերել ու ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, որոնց վարորդները չմտածելով անգամ իրենց անվտանգության մասին, եղել են ոչ սթափ (խմած) վիճակում: Կարելի է միանշանակ պնդել, որ ճանապարհային ոստիկանները փրկել են այդ բոլոր վարորդներին, ինչու չէ, նաև բազմաթիվ քաղաքացիների կյանքեր, քանի որ գաղտնիք չէ, որ խմած վարորդի համար ծովը ծնկներից է թվում, իրեն էլ համարում է առյուծի կաթ կերած: Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը և օրինախախտ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, ոչ սթափ վիճակում վարած վարորդների ավտոմեքենաներն էլ տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ», ինչքան էլ որոշ կեղծ ու հայրենասեր օգտատերեր փորձեն լավ գործը սևացնել: Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր