4362 դիտում
19:25 06-01-2019
Կրակոցներ գրեթե չկան. Սենոր Հասրաթյանը՝ շփման գծում վիճակի մասին
Արցախի շփման գծում այս տարվա առաջին օրերին իրավիճակը հանգիստ է եղել։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»,– ասաց Սենոր Հասրաթյանը։
Նա նշեց, որ 2018 թվականի հետ համեմատած իրավիճակն ավելի հանդարտ է, իսկ նախորդ տարին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:
Նմանատիպ նյութեր
3000 դիտում
18:43 15-06-2017
Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին. մեկնաբանում է Սենոր Հասրաթյանը
1931 դիտում
22:45 13-01-2021
Օրապահանջ խնդիր է ցանկացած նման միջադեպի արձագանքել անհապաղ. Սենոր Հասրաթյանը` հրադադարի խախտումների մասին
3581 դիտում
16:21 25-06-2021
Սենոր Հասրաթյանը՝ ադրբեջանցիների կողմից արցախցիներին զանգելու վերաբերյալ լուրերի մասին
Այս բաժնից
562 դիտում
11:21 27-10-2024
Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
955 դիտում
23:57 26-10-2024
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասին
1015 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել