1934 դիտում
22:45 13-01-2021
Օրապահանջ խնդիր է ցանկացած նման միջադեպի արձագանքել անհապաղ. Սենոր Հասրաթյանը` հրադադարի խախտումների մասին
Հաշվի առնելով արդեն ավանդական դարձած հակառակորդի պահվածքն ու ձեռքբերված պայմանավորվածությունների հանդեպ նրա որդեգրած ոչ կառուցողական վերաբերմունքը, մեր պաշտոնական տեղեկատվության ներկայացուցիչների համար օրապահանջ խնդիր է ցանկացած նման միջադեպի արձագանքել անհապաղ և տարածել բոլոր մակարդակներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով թշնամու կողմից վերջին օրերին հրադադարի խախտման դեպքերին:
«Դատելով հակամարտ զորքերի շփման գծում և գրավյալ հայկական տարածքներում վերջին օրերին տեղ գտնող զարգացումներից (կրակոցներ Շուշիում, խաչքար-հուշարձանի տապալում Առաքյուլ գյուղում, իսկ այսօր արդեն հրազենային վիրավորում արևելյան սահմանահատվածում), տպավորություն է ստեղծվում, որ Արցախյան հիմնահարցը վերջնականապես լուծված լինելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լուրջ չեն ընդունում ոչ միայն հայկական կողմն ու միջազգային հանրությունը՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ նաև իր իսկ բանակի զինվորները(հակառակ դեպքում՝ չէին կրակի): Հաշվի առնելով արդեն ավանդական դարձած հակառակորդի պահվածքն ու ձեռքբերված պայմանավորվածությունների հանդեպ նրա որդեգրած ոչ կառուցողական վերաբերմունքը, մեր պաշտոնական տեղեկատվության ներկայացուցիչների համար օրապահանջ խնդիր է ցանկացած նման միջադեպի արձագանքել անհապաղ և տարածել բոլոր մակարդակներով: Այսօր, քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ունենալ գրագետ ու նպատակասլաց գործող տեղեկատվական համակարգ, որն իր աշխատանքները պետք է իրականացնի փաստարկված և առավելագույնս օպերատիվ:
Հ.գ.- Հորդոր-առաջարկս պաշտոնական հաղորդագրություններ տարածող մեր բոլոր այն պատասխանատուններին, ովքեր հակառակորդի կողմից նպատակասլաց կերպով իրականացվող վերոնշյալ սադրանքներին վերաբերվում են որպես իրենցից որևէ վտանգ չներկայացնող գործողությունների կամ էլ, ինչպես ներկայացվել է՝ ալկոհոլի ազդեցության տակ կատարվող արարքների. որևէ տեքստ գրելուց կամ լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց առաջ լրջորեն մտածեք, թե ինչ եք ասում, քանի որ այդ ամենը հանրությունն ընդունում է՝ որպես պաշտոնական»:
Նմանատիպ նյութեր
3000 դիտում
18:43 15-06-2017
Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին. մեկնաբանում է Սենոր Հասրաթյանը
4362 դիտում
19:25 06-01-2019
Կրակոցներ գրեթե չկան. Սենոր Հասրաթյանը՝ շփման գծում վիճակի մասին
3584 դիտում
16:21 25-06-2021
Սենոր Հասրաթյանը՝ ադրբեջանցիների կողմից արցախցիներին զանգելու վերաբերյալ լուրերի մասին
Այս բաժնից
607 դիտում
10:17 27-10-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
529 դիտում
10:04 27-10-2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դետրոյթում հանդիպումներ է ունեցել
1459 դիտում
09:51 27-10-2024
Առաջիկա օրերին սպասվում են գազամատակարարման ընդհատումներ