Չինաստանում «սառցե թիթեռնիկներ» են հայտնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանի հյուսիսում գտնվող Հոում քաղաքի արվարձանում «սառցե թիթեռնիկներ» են հայտնվել։ Այդ մասին հայտնում է Моя планета-ն՝ հղում անելով CGTN-ին:
Տեղաբնակներն այդկերպ են անվանել արտասովոր ձև ունեցող փոքրիկ սառցեբեկորները:
Գիտնականների խոսքով՝ միջատների թևեր հիշեցնող փոքրիկ կիսաթափանցիկ սառցեբեկորներ ստանալու համար անհրաժեշտ է ցածր ջերմաստիճան, խոնավություն և քամու որոշակի ուղղություն: