Չինաստանում մեկնարկել է սառցե քանդակների միջազգային փառատոնը. ֆոտոշարք
Չինաստանի Հարբին քաղաքում բացվել է սառցե և ձնե քանդակների ամենամյա միջազգային փառատոնը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հարբինի փառատոնն աշխարհում սառցե քանդակների 4 խոշոր փառատոներից մեկն է։ Պատրաստված սառցե քանդակների լուսավորման համար օգտագործվում են գույնզգույն լույսեր՝ քանդակների վրա ստեղծելով լուսային տարբեր ձևավորումներ:
Նշենք, որ Հարբինի փառատոնն անցկացվում է 1963-ից։ Այն հաճախ ընդհատվել է, օրինակ, Մշակութային հեղափոխության ժամանակ, և կրկին վերականգնվել է 1985-ին։
Ներկայացնում ենք փառատոնի սառցե քանդակները` ֆոտոշարքում: