211652_close_icon
views-count189566 դիտում article-date 10:51 07-01-2019

«Ասֆալտին փռեմ» օպերացիա Երևանի կենտրոնում. Mercedes-ի վարորդը չկարողացավ խույս տալ կարմիր բերետներից. նա փախուստի ժամանակ վնասել է ոստիկանական ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 7-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes Տ-500 մակնիշի 01 VL 777 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերային ծառայության ժամանակ Երևանի ՃՈ ոստիկանները նկատել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը Կենտրոն վարչական շրջանում մեքենան վարում է խախտումներով և օրինական ճանապարհով փորձել են կանգնեցնել նրան, սակայն վարորդը չենթարկվելով ճանապարհային ոստիկանների «Օրինական կանգառ» ազդանշաններին, գող կատվի նման դիմել է փախուստի: ՃՈ ծառայողները օգնության են դիմում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ճանապարհային երթևեկությունը չարամտորեն խախտող Mercedes-ի վարորդի դեմն առնելու համար ՃՈ ծառայողներին օգնության են հասնում կարմիր բերետները: Օրինախախտ վարորդը կարմիր բերետներին էլ չի ենթարկվում ու քաղաքի կենտրոնում սկսվում է հետապնդումը: Ի վերջո, Սայաթ-Նովա պողոտայում կարմիր բերետներին հաջողվում է շուրջկալի արդյունքում Mercedes-ն արգելափակել, սակայն Mercedes-ի վարորդը հասցնում է ավտոմեքենայով հարվածել ու վնասել ոստիկանական ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ մեքենան վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի բնակիչ, 36-ամյա Գեղամ Երիցյանը, ում նկատմամբ կարմիր բերետները իրականացնում են «ասֆալտին փռեմ» օպերացիան, որից հետո նա ենթարկվում է սթափության փորձաքննության. պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Փաստի առթիվ Երևանի ճանապարհային ոստիկանությունոևմ նյութեր են նախապատրաստվում, իսկ ավտոմեքենան էլ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները ՝ Գևորգ Ղազարյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր