7067 դիտում
19:22 07-01-2019
Նիկոլ Փաշինյան. Ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ կընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել. Tert.am
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնն ընդդիմությունից որ ուժինը պետք է լինի, ասել է. «Խմբակցությունում այդ հարցի քննարկմանը չենք հասել, բայց սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել»:
Անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած մահվան ելքով բախման միջադեպին, Նիկոլ Փաշինյանը նախ ցավակցություն հայտնեց զոհվածի հարազատներին:
«Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ, որովհետև որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարող խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»,- ասաց նա և նշեց, որ վարկածներ և լուրեր են դրվում շրջանառության մեջ և կոչ արեց լրագրողներին ստուգել դրանք, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/01/07/Nikol-pashinyan/2888876]Tert.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
2694 դիտում
09:43 15-11-2016
Կարեն Կարապետյանը կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն. «Ժամանակ»
3667 դիտում
11:38 05-11-2020
Բայդենը ավելի շատ ձայն է հավաքել, քան որևէ նախագահ ԱՄՆ պատմության մեջ. ամերիկագետն՝ ընտրական ճգնաժամի մասին
Այս բաժնից
829 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
919 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2278 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա