Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Իրականությանը չի համապատասխանում տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան է ժամանել քննչական խումբ»:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության գործով երեք մարդու են կալանավորել: Դանակահարության հետևանքով մեկ մարդ էր մահացել, ևս երեքը վիրավորվել էին: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձերբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է: