211652_close_icon
views-count36356 դիտում article-date 21:02 08-01-2019

Վաղարշապատում բախվել են BMW-ն ու մոտոցիկլը. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 8-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում բախվել են BMW մակնիշի 99 OQ 799 համարանիշի և AM 018 AC համարանիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է մոտոցիկլավարը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել BMW-ին: BMW -ի վարորդն էլ Փարաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Խաչատուր Մեհրաբյանն է: Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի և մոտոցիկլավարի ամբողջական տվյալները: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր