211652_close_icon
views-count4187 դիտում article-date 17:48 10-01-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/b] Հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն, Ձորագլուխ-Թթուջուր ավտոճանապարհները, Նիգավան, Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող ճանապարհահատվածները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Վարդենիս-Չքնաղ-Թթուջուր միջհամայնքային ավտոճանապարհները: Երևան-Ապարան, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Լարսի մասին [/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

Նմանատիպ նյութեր