211652_close_icon

Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը. Tert.am

views-count17644 դիտում article-date 20:33 10-01-2019
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/01/10/mher-yenoqyan/2891443?fbclid=IwAR0FHAGxWnSR0MzbS5qIAXNVPACWhAJNq_NHTeUyul_HGJ7-vLHPwu6Sukc]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը՝ հաստատելով բժիշկների կողմից ստորագրահավաք սկսելու մասին լուրը: «Հաշվի առնելով, որ սպանված Իոսիֆ Աղաջանովը եղել է Բժշկական համալսարանի ուսանող, իսկ Աղաջանովների ընտանիքը բժիշկների հայտնի ընտանիք է, մի խումբ բժիշկներ, այդ թվում նաև՝ Բժշկական համալսարանի մասնագետներ, ստորագրահավաք են սկսել ընդդեմ Մհեր Ենոքյանին ներում տալու խնդրագրին: Արմեն Մուրադյանը ևս՝ որպես բժիշկ, միացել է ստորագրահավաքին»,-ասաց Դանիելյանը: Նշենք, որ լուրեր են պտտվում, որ Մհեր Ենոքյանն իրեն ներում շնորհելու խնդրագիր է ներկայացրել և Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: Մանրամասներն ՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/10/mher-yenoqyan/2891443?fbclid=IwAR0FHAGxWnSR0MzbS5qIAXNVPACWhAJNq_NHTeUyul_HGJ7-vLHPwu6Sukc]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր