Մյուս նավաստիների թվում առեւանգված Անդրոնիկ Գրիգորյանը ՌԴ քաղաքացի է
Մյուս նավաստիների թվում առեւանգված Անդրոնիկ Գրիգորյանը ՌԴ քաղաքացի է: Այս մասին [url=https://news.am/arm/news/490056.html?fbclid=IwAR2W808QDPEwhvfCtHV5BCZq4Uo5hCPk4jQsJPmNEVH8E6yJEuU6iMdvljQ]NEWS.am[/url]-ի թղթակցին հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:
Ներկա պահին առեւանգված նավաստիների մասին նախկինում հայտնի դարձած տվյալներից բացի այլ տեղեկություններ չկան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավաստիները հունվարի 2-ին գերեվարվել էին Գվինեյան ծոցում՝ Բենինի ափին:
Առեւանգվել էր MSC Mandу կոնտեյներատարի կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, զոդող Ռոման Իվանովը եւ խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը:
Ռուսաստանի քաղաքացիներին ազատագրելու բանակցությունները վարում է նավատերը:
Նախնական տեղեկություններով՝ նավում եղել է 20 ռուսաստանցի, Վրաստանի 2 քաղաքացի եւ 4 ուկրաինացի: