1969 դիտում
14:12 11-01-2019
Կարծում եմ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել. Արա Բաբլոյան
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ԱԺ հաջորդ նախագահին խորհուրդ է տալիս խորհրդարանի գործունեությունը շարունակելու համար ավելի լավ ու նոր հնարավորություններ գտնել: Բաբլոյանը թեև վերադառնում է առողջապահության ոլորտ, սակայն հետևելու է զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես կարծում եմ, որ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել: Կարծում եմ, որ հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահության ոլորտ, անեմ այն, ինչ, որ շատ լավ եմ անում: Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը: Ես միշտ հանդես եմ եկել որպես մի մարդ, որը իր 70 տարվա ավելի քան 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը, նաև ծրագրերի զարգացմանը: Դրա համար ես անտարբեր չեմ այն ամեն ինչին, ինչ պետք է տեղի ունենա»,-ասաց Բաբլոյանը:
Նա հույս հայտնեց, որ պետք է էլ ավելի շատ զարգացումներ տեղի ունենան: Նա շեշտեց, որ հետևելու է ոչ թե քաղաքականությանը, այլ զարգացմանը և կանի այն, ինչ իրենից կախված է: «Պատրաստ եմ իր փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին, բայց ամեն դեպքում այլևս չեմ լինի պետական պաշտոնյա»-շեշտեց Բաբլոյանը:
Նա նշեց, որ պետք է շարունակականություն ունի: Բաբլոյանը ԱԺ նոր նախագահին խորհուրդ տվեց գուցե նույնիսկ էլ ավելի նոր ու լավ հնարավորություններ գտնել՝ շարունակելու խորհրդարանի գործունեությունը: «Կարծում եմ, որ մենք որոշակի ձեռագիր թողեցինք: Ամեն դեպքում 6-րդ գումարման ԱԺ-ն ցույց տվեց իր ժողովրդավարության այն մոտեցումները, որոնք մենք արդեն ամրագրել էինք»,-ասաց Բաբլոյանն ու կարևորեց, որ դա ունենա իր շարունակականությունը:
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում 7-րդ գումարման խորհրդարանում ներկայացված են լինելու «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:
Արա Բաբլոյանը 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել 2017թ-ի մայիսին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
766 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»