211652_close_icon
views-count3064 դիտում article-date 16:57 11-01-2019

Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչով է զբաղվելու հունվարի 14-ից հետո

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն այսուհետև իրավաբանական գործունեություն կծավալի: Այս մասին Ա. Հովհաննիսյանն ասաց հունվարի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ: Կա հիմնադրված իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն: Ես տարիներ առաջ նաև փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն հանձնել եմ, և լիցենզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ, հավանաբար, ևս կզբաղվեմ: Բացի դրանից՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձևաչափի համար որոշ նախագծեր կան, բայց փակագծեր չեմ բացի»,- ասաց Հովհաննիսյանը: ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց, որ որևէ դեպքում արտագաղթել չի պատրաստվում: Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմից, որը չկարողացավ հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված նվազագույն շեմը:

Նմանատիպ նյութեր