2121 դիտում
11:28 04-07-2019
Ինչով է զբաղվելու Պուտինը 2024 թվականից հետո. ՌԴ նախագահը դժվարացել է կանխատեսումներ անել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իտալական Corriere della Sera թերթին տված [url=https://www.corriere.it/esteri/19_luglio_04/siamo-prontia-riannodareil-filo-strategicocon-l-america-11aac0fc-9dd0-11e9-9326-3d0a58e59695.shtml]հարցազրույցում[/url] ասել է, որ առաջիկայում իրեն սպասվում է ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք, և կանխատեսումներ անել, թե ինչով է նա զբաղվելու 2024 թվականից հետո, դեռ շուտ է:
«Այդ մասին խոսելը դեռ վաղ է: Առջևում ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք է սպասվում: Եվ աշխարհում իրադարձությունների նման արագ զարգացման պայմաններում դժվար է կանխատեսումներ անելը»,- ասել է Պուտինն ի պատասխան հարցին, թե մտածել է նա՝ ինչ է անելու 2024 թվականից հետո, և մտադիր է արդյոք հեռանալ քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինի լիազորությունները կավարտվեն 2024 թվականին:
Հարցազրույցում Պուտինն անդրադարձել է նաև ԱՄՆ-ՌԴ, ՆԱՏՕ-ՌԴ հարաբերություններին։
Նմանատիպ նյութեր
4616 դիտում
15:37 19-01-2017
Օբաման պատմել է, թե ինչով է զբաղվելու Սպիտակ Տնից հեռանալուց հետո և որ դեպքում կխախտի լռությունը
3064 դիտում
16:57 11-01-2019
Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչով է զբաղվելու հունվարի 14-ից հետո
4714 դիտում
09:47 25-01-2022
Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
412 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1015 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
685 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել