211652_close_icon
views-count73746 դիտում article-date 09:16 12-01-2019

Հայաստանը փետրվարի վերջից կազատվի Վերին Լարսի կախվածությունից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչև փետրվարի վերջ կարող է գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանությունները ստեղծում են միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական և օսական սահմանային անցակետերում ապրանքաշրջանառության մոնիտորինգին: Հանձնաժողովը ղեկավարելու է Եկամուտների պետական ծառայության փոխնախագահը: Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանը փոխանցել է շվեյցարական SGS ընկերության հասանելիք գումարը։ Այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ: Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տևելու է երեք ամիս: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակաշրջանի ավարտից հետո` փետրվարի վերջից, սահմանային անցակետերն, ի վերջո, կսկսեն գործել, և Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր