2847 դիտում
13:20 12-01-2019
Մեկնարկել է «1+2» ծրագիրը. ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և կծառայեն որպես բժիշկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 17 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, հունվարի 10-ին հանրապետական կենտրոնական հավաքակայանից տեղափոխվել են «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ 21 օր նորակոչիկների համապատասխան ծրագիրն անցնելուց հետո՝ փետրվարի 1-ից, կսկսեն իրենց դասերն ինտերնատուրայում: Այն ավարտելուց հետո ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և ինտերնատուրայի դիպլոմ, ինչը հնարավորությունը կտա երկու տարի որպես բժիշկ ծառայել Հայոց բանակում:
Պաշտպանության նախարարության կողմից առաջին անգամ «1+2» ծրագիրն իրականացվում է ԵՊԲՀ-ի առաջարկով: ԵՊԲՀ շրջանավարտները ծրագրի շնորհիվ, ծառայության ընթացքում, կկարողանան բժշկական գործունեություն ծավալել զորամասերում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ 2018 թվականից Բժշկական համալսարանի շրջանավարտները կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար այլևս տարկետման իրավունք չունեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1947 դիտում
15:51 12-07-2019
Հաջողությունն ընտրում է պատրաստվածներին. ԵՊԲՀ շրջանավարտները Հիպոկրատի երդում տվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7914 դիտում
15:53 18-02-2014
Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ սպայի կոչում են ստացել. ֆոտոշարք
4321 դիտում
18:05 12-07-2019
ԵՊԲՀ բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները ստացան կարմիր դիպլոմներ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
466 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին