Փարիզի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում այսօր՝ հունվարի 12-ին, պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը:
Ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Կատարվածի հետևանքով կան տուժածներ: Վնասվել է նաև պայթյունի փողոցի վրա գտնվող խանութներից մեկը, որտեղ հրդեհ է բռնկվել: