2144 դիտում
15:21 12-01-2019
ՀՀ փաստաբանների պալատը կքննարկի փաստաբաններին վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանելու հարցը
ՀՀ փաստաբանների պալատը փաստաբանների ակումբի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:
Այս մասին նշված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունում:
«2019թ. հունվարի 14-ին, ժամը 18:30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:
Փաստաբանների պալատն արձանագրում է, որ զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները (արժանապատվությունը) պաշտպանված չեն: Այս պայմաններում, փաստաբանները մտադիր են քննարկել ինքնապաշտպանական արդյունավետ գործողություններ ձեռնարկելու հարցը:
Փաստաբանները քննարկման առարկա են դարձնելու նաև զգայուն քրեական գործերով փաստաբանների կողմից հրապարակային վարքագծում զսպվածություն ցուցաբերելու հետ կապված հարցը:
Հ.Գ.Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec (2000)21 հանձնարարականը պետություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:
Չի կարելի փաստաբանին մեղադրել քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, անկախ պաշտպանյալին մեղսագրվող հանցանքից կամ նրա անձից:
Մի խումբ քաղաքացիներ իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ եթե փաստաբանը ոչ իրավաչափ արարք է կատարել: Փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքին հակասող վարքագիծ դրսևորելու դեպքում, փաստաբանների պալատի խորհուրդն է իրավասու փաստաբանին ենթարկել կարգապահական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»