211652_close_icon
views-count1198 դիտում article-date 14:42 15-09-2024

Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլության հանդեպ, անհանդուրժող վնասարարության և հայրենաքանդումի հանդեպ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. aravot.am

Aravot.am-ը գրում է. ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

 Քույրեր և եղբայրներ, 

Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ Խաչի Վերացման տոնը. իրադարձություն, որը՝ համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք է հարուցանում հոգևոր և ազգային մեր կյանքում: Այս օրերին համընդհանուր հանգստություն ու սրբություն է, կարծեք, իջնում մարդկանց հոգիներին: 

Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մեր մտքերը ևս վերանում են դեպի երկինք, մեր հայացքները՝ մխրճվում պատմության խորքերը. վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործման սուրբ հիշատակները:


Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսաց Առաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իր նամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14): 


Աշխարհի մարդկանց համար խիստ տարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։ Ինչպե՞ս կարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենց արվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենց խիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռ քրիստոնյաների համար պարծանք դարձավ ընդամենը Խաչը. մի գործիք, որ ծառայում էր ընդամենը մահվան դատավճիռներ իրագործելու համար: 

Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվում Քրիստոնյաների Խաչի պարծանքը։ Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության և մահվան պատկերները հասկացվեն որպես պատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչ բնութագրում է Քրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է Աստծու Որդու անմեկնելի զոհաբերությունը հանուն մարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդու տառապանքն է, Նրա չարչարանքները, Նրա կրած կամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրա մահը և, վերջապես, Նրա Հարությունը: 

Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչի ճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքը անհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին: Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչի ճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 
 

Նմանատիպ նյութեր