ԱՄՆ-ը տնտեսական միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ, եթե նա հարձակվի քրդերի վրա. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կիրառել Թուրքիայի դեմ, եթե նա որոշի հարձակվել սիրիացի քրդերի վրա; Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում;
«Սկսում ենք Սիրիայից զորքերի վաղուց հասունացած դուրսբերումը և միաժամանակ տարբեր կետերից ուժգին հարվածներ ենք հասցնում այն ամենին, ինչ մնացել է «Իսլամական պետության» խալիֆայությունից: Վերստին կհարձակվենք մերձակայքում առկա ռազմակայաններից, եթե ԻՊ-ն վերակազմվի: Տնտեսապես կհյուծենք Թուրքիան, եթե նրանք հարվածեն քրդերին»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև չի ցանկանում, որ «քրդերը սադրեն Թուրքիային»: