211652_close_icon
views-count3423 դիտում article-date 19:20 31-07-2017

ԱՄՆ-ն խիստ միջոցներ կձեռնարկի Վենեսուելայում «ավտորիտարիզմի ճարտարապետների» դեմ

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիթեր Նոյերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի խիստ միջոցներ ձեռնարկել «Վենեսուէլայում ավտորիտարիզմի ճարտարապետների» դեմ: Այդ մասին ասված է Նոյերթի [url=https://twitter.com/statedeptspox/status/891840021346615297/photo/1?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Frussian.rt.com%2Fworld%2Fnews%2F414011-ssha-venezuela-arhitektory-avtoritarizma]հայտարարությունում[/url]: «Մենք կշարունակենք խիստ և արագ միջոցներ ձեռնարկել Վենեսուէլայում ավտորիտարիզմի ճարտարապետների դեմ, այդ թվում՝ նրանց դեմ, ովքեր կմասնակցեն քվեարկության արդյունքներով սահմանադիր ժողովին»,- ասված է հայտարարությունում: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Վենեսուէլայի նավթային ոլորտի, ինչպես նաև երկրի մի շարք պաշտոնյաների նկատմամբ: Հուլիսի 30-ին Վենեսուէլայի տարածքում տեղի են ունեցել սահմանադիր ժողովի ընտրություններ: Ընտրվել են միայն Մադուրոյի կողմնակիցները, քանի որ Վենեսուէլայի ընդդիությունը չի մասնակցել այդ ընտրություններին, դրանք գնահատելով ապօրինի:

Նմանատիպ նյութեր