Փաստաբանների ակցիան Վերաքննիչի մոտ՝ ի աջակցություն Մանվել Գրիգորյանի փաստաբանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Մի խումբ փատաբաներ հավաքվել են ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Մանվել Գրիգորյանի փաստաբանի Արսեն Մկրտչյանի։
Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/490430.html?fbclid=IwAR1RjH10KqbFHJXKoVfg8TR_TAPENjXRfdgVt5WKz9g1ccgzpL6qiKnPopA]NEWS.am[/url]-ը, քիչ հետո կսկսվի Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիան։ 13։30 դատարանում կմեկնարկի Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որը հետաձգվել էր հունվարի 11–ին։
Նշենք, որ հունվարի 11-ին ցուցարարները վիրավորել էին Մանվել Գրգորյանի փաստաբանին, թքել մեքենայի վրա, վնասել մեքենան։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները հունվարի 12–ին մի քանի ժամով փակել էին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/490430.html?fbclid=IwAR1RjH10KqbFHJXKoVfg8TR_TAPENjXRfdgVt5WKz9g1ccgzpL6qiKnPopA]կայքում[/url]։