1485 դիտում
14:11 17-04-2019
ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու փաստաբանների պահանջը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Այս մասին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման և բուժման նպատակով:
Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, սահմանված ժամկետում ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացրել էր Եվրոպական դատարան՝ մատնանշելով և տրամադրելով համարժեք բուժօգնության տրամադրման փաստը հաստատող բոլոր անհրաժեշտ տվյալները: Մասնավորապես նշվել էր, որ Մ. Գրիգորյանը կալանքի ողջ ընթացքում ստացել էր համապատասխան բժշկական օգնություն, ավելին՝ պարբերաբար ստուգվել և ստացիոնար բուժում էր ստացել քաղաքացիական հիվանդանոցներում:
Հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը և բավարար համարելով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ Եվրոպական դատարանը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջը:
Նմանատիպ նյութեր
6262 դիտում
19:54 07-06-2019
ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
2134 դիտում
12:54 18-01-2019
ՄԻԵԴ-ը բավարարել է Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
Այս բաժնից
670 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
715 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են