3381 դիտում
09:12 15-01-2019
ՄՀՀ պաշտոնը լուրջ կռիվ է գցել կառավարության ներսում․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) տնօրենի պաշտոնը, պարզվում է, հետաքրքրում է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նա է պնդել, որ «Արձագանք» խմբի երաժիշտ Եղիշ Պետրոսյանն անպայման հայտ ներկայացնի՝ մասնակցելու ՄՀՀ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված փետրվարի 1-ի մրցույթին: Այս մասին տեղեկացանք անցած շաբաթ 168.am-ի հրապարակմանը հետևած արձագանքներից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՄՀՀ-ի աշխատակազմում վստահ են՝ մրցույթը ձևական բնույթ է կրելու, և հաղթելու է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանի հովանավորյալը՝ Սամվել Մելիքսեթյանը:
«Արձագանք» խմբի երաժիշտ Եղիշե Պետրոսյանը հեղափոխության օրերին իր հարցազրույցներով ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուս թեկնածուին՝ Սամվել Մելիքսեթյանին բնութագրելիս ասում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերն է:
Փաստորեն, ՄՀՀ պաշտոնը լուրջ կռիվ է գցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության, կառավարության ներսում: Կլինի՞ հանդուգն մեկ այլ թեկնածու, թե՞ ոչ, պարզ կդառնա հայտերի ընդունման վերջնաժամկետին՝ հունվարի 25-ին: Այս փուլում շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Միրզոյանը հակված է գնալ կառուցողական զիջումների, և քննարկվում է երկու կողմերի համար, թերևս, «լավագույն» տարբերակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2020 դիտում
13:22 11-02-2016
Կառավարության նիստին չեղյալ համարվեց Կ, Դեմիրճյանի անվան ՄՀՀ վաճառքը
4335 դիտում
12:04 01-04-2019
Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս. այսօր մեծանուն Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
801 դիտում
10:39 28-10-2020
Կռիվ-կռիվ ենք խաղում, որ ուժեղանանք, մեծանանք՝ մենք էլ հաղթենք. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1015 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»