4288 դիտում
13:08 15-01-2019
Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ
Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահի իշխանական երկու տեղակալներին:
Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, տեղի ունեցած նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Պատգամավորների փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը»,- ասաց Հովակիմյանը:
Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124, դեմ՝ 3 պատգամավոր, Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 109, դեմ՝ 20 պատգամավոր:
Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»