4569 դիտում
11:00 16-01-2019
Նիկոլը Դե Գոլը չի, Արցախն էլ Ալժիր չի. Ստեփան Դանիելյան
Եթե պարզվի, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովը քննարկում են Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժն ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը:
Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները, քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է:
Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:
Եթե գործող իշխանությունն Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեյով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարցը չի:
Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված բազմաթիվ խոստումներից (Ընտրական Օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, Կուտակային, բյուջեն գողացված փողերով լցնելը և այլն, և այլ, և այլն ...) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել:
Հ.Գ. 1. Ժամանակի Դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին՝ ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսիան Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը:
Ուրեմն, Նիկոլը Դե Գոլը չի, Արցախն էլ Ալժիր չի: Չի ստացվի:
Հ.Գ. Իմիջիայլոց սկզբունքորեն «Արցախ» անվանումը չի օգտագործում, ասում է Ղարաբաղ, այսինքն՝ չի ընդունում Արցախի խորհրդարանի կամարտահայտությունը: Այսինքն՝ արդեն իսկ հրաժարվում է իր այն թեզից, որ կհարգի Արցախի ժողովրդի որոշումը»:
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլդար Մամեդյարովի հանդիպումը նախատեսված է այսօր:
Նմանատիպ նյութեր
3560 դիտում
23:34 29-11-2020
Ստեփան Դանիելյան. Եթե ճիշտ աշխատենք, Արցախն էլ մերն է, Շուշին էլ է մերը լինելու, Հադրութն էլ
1726 դիտում
11:49 18-12-2022
Ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը. Արցախի ԱԺ պատգամավոր
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»