Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորանում. ЗИЛ 130-ը գլխիվայր շրջվել է. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, Արկադիա Բեջանյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի 34 MV 892 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 4-րդ ոլորանում, դեռևս անհայտ պայմաններում, շրջադարձի ժամանակ գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետորսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի