Ես հո գարաժի վարիչ չեմ. Ալեն Սիմոնյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն կան, գնվել են 1,5 տարի առաջ, նախորդ ԱԺ ղեկավարության կողմից, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով այն հրապարակումների մասին, որ ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ են ձեռք բերվել:
Սիմոնյանի խոսքերով, հիմա իր ծառայողական ավտոմեքենան նույն Toyota Camry-ն է, որը ծառայել է նախորդ փոխնախագահին:
Ավտոպարկի մասին ավելի մանրամասն տեղեկություններ Սիմոնյանը չունի. «Ես հո գարաժի վարիչ չեմ, հարգելիս»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի