1556 դիտում
11:52 17-01-2019
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մյուս ՔԿՀ-ներում
«Նուբարեշեն» քրեակատարողական հիմնարկը շենքային վատ պայմանների պատճառով նպատակահարմար կլինի փակել և դատապարտյալներին տեղափոխել մնացած ՔԿՀ-ներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ հերթական նիստում նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է գոնե հարկ-հարկ վերանորոգվի: Նաիրա Զոհրաբյանը արձագանքելով պատգամավորի տեսակետին` նշեց, որ ավելի նպատակահարմար կլինի այն փակել: «Դժվար եմ պատկերացնում վերանորոգումը: Միգուցե ավելի ձեռնտու կլինի նորը կառուցել: Կարող ենք փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մնացած տասը քրեակատարողական հիմնարկների վրա»,-նշեց Զոհրաբյանը:
Պատգամավորի կարծիքով` վերանորոգումը ֆինանսական լուրջ խնդիր կլինի: «Հին սիստեմով այս շենքը վերանորոգելը չգիտեմ, թե ինչքանով է նպատակահարմար»,-նշեց նա:
Զոհրաբյանը վստահեցրեց , որ զբաղվելու է նաև ցմահ ազատազրկվածների խնդրով:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի շտական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:
Նմանատիպ նյութեր
4604 դիտում
09:56 16-12-2016
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում լուրջ ստուգումներ են սկսվել. հարցաքննում են դատապարտյալներին. «Ժողովուրդ»
2953 դիտում
20:10 23-01-2017
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ինքնավնասում կատարած դատապարտյալներին
1695 դիտում
20:48 25-06-2019
Կանանց հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»