Վրաստանում կարմրուկի բռնկում է արձանագրվել
Վրաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է կարմրուկով հիվանդների թիվը: Այդ մասին հայտնել է Հիվանդությունների ու հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է Interfax գործակալությունը։
«Վերջին 2 շաբաթվա ընթացքում մեզ մոտ կարմրուկով հիվանդանալու լուրջ դինամիկա է: Մոտ օրերս կառավարությունը որոշում կընդունի այդ հիվանդության դեմ պայքարի արմատական միջոցների մասին: Մենք պետք է գիտակցենք, որ երկրում կարմրուկով հիվանդանալու բռնկում կա, եւ բնակչությունը պետք է դիմի անվճար պատվաստումների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Գամկրելիձեն:
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս տարվա հունվարի սկզբից այդ երկրում արձանագրվել է, հիմնականում, երեխաների եւ մինչեւ 40 տարեկան քաղաքացիների կարմրուկով հիվանդանալու 312 դեպք։