2912 դիտում
22:49 02-08-2018
Կոնգոյում Էբոլա տենդի նոր բռնկում է արձանագրվել․ մահացել է 4 մարդ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի նոր բռնկում է արձանագրվել: Հյուսիսային Կիվու գավառում գրանցվել է վարակի 4 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները թռել են դեպքի վայր։ Նրանք այժմ փաստացի աշխատում են ճակատային գծում, քանի որ քաղաքացիական պատերազմն այդ երկրում շարունակվում է մի քանի տարի շարունակ: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/08/02/ebola-oms-itw]euronews[/url]-ը։
ԱՀԿ-ի տվյալներով, Էբոլայի տենդից անցյալ տարիներին 11 հազարից ավելի մարդ է զոհվել: Մահերի մեծ մասը տեղի է ունեցել Լիբերիայում, Սիերա Լեոնեում և Գվինեայում: Պատվաստանյութը մշակվել է ընդամենը մի քանի տարի առաջ: ԱՀԿ-ն փորձարկումների հաջողության մասին հայտարարել է 2016թ. վերջում:
Նմանատիպ նյութեր
2320 դիտում
12:17 11-09-2014
Ավստրալիայում 25-ամյա տղամարդուն հոսպիտալացրել են Էբոլա տենդի ախտանիշներով
1020 դիտում
16:39 14-04-2015
Սիերա Լեոնեյում "Էբոլա" տենդի պատճառով փակված դպրոցներն այսօր վերաբացվել են
1434 դիտում
17:43 21-03-2015
«Էբոլա»-ի նոր բռնկում՝ Գվինեայում
Այս բաժնից
3916 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1039 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1552 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն