3112 դիտում
10:25 18-01-2019
Վիճաբանություն և հայհոյանքներ ԲԴԽ անդամի և դատական կարգադրիչների միջև․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ԲԴԽ անդամ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի և դատական կարգադրիչների միջև:
Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ ԲԴԽ անդամ դատավորը կարգադրիչներին հրահանգել է իրերն մի աշխատասենյակից մյուսը տեղափոխել: Թեև բեռնակրությունը չի մտնում դատական կարգադրիչների պարտականությունների մեջ, բայց դատավորի նկատմամբ հարգանքից ելնելով` փորձել են օգնել:
Դատավորը դժգոհ է մնացել նրանց աշխատանքից, սկսել է հրահանգներ տալ, արագաշարժությունից դժգոհել: Այս ամենը կարգադրիչներին դուր չի եկել, և վերջիններս ասել են, թե չեն կարող ավելի արագ «բեռնակրություն անել», ու հրաժարվել են դատավորի հրահանգները կատարելուց: Արմեն Խաչատրյանն էլ սկսել է կոպիտ խոսքերով վիրավորել նրանց:
Վեճը այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքներին: Երեկ մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել Խաչատրյանին, բայց նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
631 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
871 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ