Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Սպիտակում բախվել են Opel–ն ու Fiat–ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում բախվել են Վանաձորի բնակիչներ, 27-ամյա Սեյրան Մխիթարյանի վարած Opel Astra մակնիշի 35 FA 684 համարանիշի և Վանաձոր քաղաքի 46-ամյա Կարեն Սահրադյանի վարած Fiat մակնիշի 35 AO 963 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Սահրադյանն ու նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Բորիս Մանուկյանը, 49-ամյա Սերժիկ Պապյանը և Opel-ի վարորդ Ս. Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղից մի մասին տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, մեկ հոգու էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպակական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ս. Ուռուսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի