2076 դիտում
09:01 19-01-2019
«Գազպրոմ»-ի հետ բանակցությունները եղել են ձևական. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», և գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար:
Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չթանկանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչև 30 դոլար հազար խորանարդ մետրի հաշվարկով: Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապետյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողներին ավելի էժան վաճառելու հնարավորությունը:
Հայաստանի կողմից «Գազպրոմի» հետ բանակցում էր փոխվարչապետ, նախկինում «Արդշինինվեստ» բանկի կառավարիչ Մհեր Գրիգորյանը, ով տարբեր կապերով կապված է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Կարեն Կարապետյանի հետ: Վերջինս շատ լավ տեղեկացված է եղել այս սխեմայի գործարկումից, և հիմա արդեն պարզ է, որ Հայաստան-«Գազպրոմ» բանակցությունները եղել են ձևական, իսկ արդյունքը՝ կանխորոշված»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1935 դիտում
10:10 16-03-2016
Ֆիննախից ՊԵԿ-ի առանձնացումը այս պահին զուտ ձևական բնույթ Է կրում. «Հայկական ժամանակ»
898 դիտում
09:10 26-03-2024
Ձևական քննարկումներ կառավարության նիստերի ժամանակ. «Փաստ»
Այս բաժնից
1015 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»