1514 դիտում
16:56 19-01-2019
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 21-25-ը:
Հունվարի 21-ին կայանալիք նիստի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցն է:
Բացի այդ, հունվարի 21-ի նիստի ընթացքում նախատեսվում է Վեհաժողովի նախագահի և փոխնախագահների ընտրություն: Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆինլանդիայի նախագահը:
Ձմեռային նստաշրջանի օրակարգում է նաև Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների դիտարկման հարցը:
Նմանատիպ նյութեր
775 դիտում
17:45 27-10-2024
Հայաստանում բնակվող Վրաստանի 72 քաղաքացի մասնակցել է կայացած խորհրդարանական ընտրություններին
Այս բաժնից
817 դիտում
13:32 28-10-2024
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
745 դիտում
13:18 28-10-2024
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել. Oragir.News