3344 դիտում
12:18 20-01-2019
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:
Սա ևս մեկ առիթ է արժևորելու ու կարևորելու ձեր առանցքային դերակատարությունը օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և պետականաշինության գործում։
Տարիներ շարունակ իրականացված բարեփոխումների և սկզբունքային քաղաքականության նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն, որի զարգացմանն ու կատարելագործմանը, դատական մարմինների և դատավորի լիարժեք անկախության ու ինքնուրույնության ապահովմանն ուղղված աշխատանքներն այսուհետ ևս պետք է լինեն հետևողական ու կրեն շարունակական բնույթ:
Դատական համակարգի և գործող դատավորների առաջնահերթ խնդիրներից եղել և մնում է օրենքի տառին ու ոգուն, արդարադատության սկզբունքներին խստագույնս հետևելն ու դրանցով առաջնորդվելը:
Համոզված եմ, որ դա մշտապես կլինի ձեր գործունեության հիմքում և կօգնի արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթները։
Պետությունը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատական համակարգի աշխատողների աշխատանքային և սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում բոլորիդ հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում»:
Նմանատիպ նյութեր
1254 դիտում
13:08 19-12-2014
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
2629 դիտում
16:03 20-01-2017
Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը
2990 դիտում
14:09 20-01-2020
Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Այս բաժնից
1009 դիտում
16:22 30-12-2024
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ
502 դիտում
15:48 30-12-2024
2025 թ. հունվարին մաքսային մարմնում ամբողջական կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը