211652_close_icon
views-count2329 դիտում article-date 17:16 01-07-2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

Հարգելի´ Արթուր Սարգսի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և դատախազության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության դատախազությունն իր ավելի քան 100-ամյա պատմության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման գործում: Հայաստանի առջև կանգնած ներկա մարտահրավերների և հասարակական կյանքի տարբեր բնագավառների դինամիկ զարգացման պայմաններում, երբ մեր պետությունն անցնում է լրջագույն փորձությունների և փոփոխությունների միջով, Հայաստանի դատախազությունն իր կոչմանը հավատարիմ, շարունակում է գործել օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների հիման վրա՝ երաշխավորելով քննչական մարմինների վարույթում քննվող գործերով նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունը, պետության գույքային շահերի, ինչպես նաև քրեական վարույթներում ընդգրկված անձանց իրավունքների և օրինական շահերի լիարժեք պաշտպանությունը: Այսօր, առավել քան երբևէ, առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ՀՀ դատախազության պատասխանատու դերակատարումը նախկինում կատարված կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման և քննության, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու, արդարության հաստատման և պետությանը պատճառված վնասի վերականգնման գործում: Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների մասնագիտական փորձառության, արհեստավարժության և ընդգծված նվիրումի շնորհիվ ՀՀ դատախազությունը կշարունակի պատվով կատարել իր պատասխանատու առաքելությունը՝ էապես նպաստելով երկրում իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը: Հարգելի´ Արթուր Սարգսի, Կրկին անգամ շնորհավորելով ՀՀ դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր աշխատանքային հաջողություններ: [b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր