211652_close_icon
views-count24579 դիտում article-date 16:45 20-01-2019

Երևանում ոստիկաններն ու բուհերից մեկի ռեկտորը փրկել են տղամարդու կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում էր ցած նետվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 20-ին, Երևանում ոստիկանության ծառայողներն ու Հայաստանում հայտնի բուհերից մեկի ռեկտորը կանխել են միջին տարիքի քաղաքացու ինքնասպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, կեսօրին բուհի ռեկտորը անցնելիս է եղել Կիևյան կամրջի վրայով, երբ քաղաքացիները մոտեցել են կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Ոստիկանության ծառայողներն ու ռեկտորը կարողացել են համոզել, որպեսզի քաղաքացին, ով մոտ 45-50 տարեկան տղամարդ է, չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո ռեկտորն ու ոստիկանները կարողացել են նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, ով էլ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ննախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է սոցիալական և առողջական խնդիրները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր