Տաշքենդում միլիոն դոլարի գանձ են գտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տաշքենդում ավելի քան 1 միլիոն դոլարի գանձ են գտել: Գանձերի հավաքածույում կան արվեստի հազվագյուտ գործեր, ոսկե և արծաթե մանրադրամներ, սպասք, հնաոճ իրեր, նկարներ, սրբապատկերներ:
Մեծ հավանականությամբ, այդ ամենը պատկանել է իշխան Ռոմանովին: Հենց նրա համար էին կառուցում շենքը, որտեղ վերականգնողական աշխատանքներ էին իրականացնում և պատահաբար գտել են գանձը:
Շենքը կառուցվել է 1891 թվականին՝ Նիկոլայ 1-ին կայսրի թոռան՝ Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռոմանովի համար, որին 1877 թվականին աքսորել էին թուրքեստանյան շրջան: