211652_close_icon
views-count3201 դիտում article-date 21:21 20-01-2019

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF/ՔՈԱՖ) գործադիր տնօրեն. Mediamax.am

Նա գլխավորելու է hիմնադրամի երևանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում, հայտնում է [url=https://mediamax.am/am/news/society/31881/?fbclid=IwAR3P1Q67q6oaD9pmrhioyGeUK24D2hPSs4yQ8v7deA7UilKdKF9bISoVl3I]Mediamax.am[/url]-ը: «Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ մեծ գործ է արվել։ Հայաստանի երեխաները լավագույնին են արժանի, և մենք հենց այս գործին ենք կոչված՝ միշտ ձգտելով կատարելության»,- ասել է Կորյուն Խաչատուրյանը։ Նա անմիջապես հաշվետու է ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմենին, որը կրկին կմիանա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան հոգաբարձուների խորհրդին։ «Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիայի տիրապետման ու նորարարության շնորհիվ կառուցվելու է ուժեղ համայնք, գրանցվելու է տնտեսական աճ և առաջընթաց է ապահովվելու մեր շահառու համայնքներում իրագործվող ծրագրերի համար,- նշել է ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմենը։

Նմանատիպ նյութեր