2540 դիտում
11:56 21-01-2019
Պաշտպանը ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացրել 2-րդ հատուկ դիրքորոշումը ՀՀ-ի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի հարցով «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:
Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վկայում են ազատությունից զրկման վայրերում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ Պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ: Այս հարցերի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համագործակցում է Արդարադատության նախարարության և Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի հետ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե դիրքորոշում առաջին անգամ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ներկայացվել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին:
Պաշտպանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը: Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների, մասնավորապես՝ իրավաբանության՝ ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում:
Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը կշարունակվի իրականացվել՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
Նմանատիպ նյութեր
2590 դիտում
14:00 25-09-2018
Առաջին անգամ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշում
1175 դիտում
11:45 22-05-2019
ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի հատուկ դիրքորոշումը
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին