5452 դիտում
21:39 21-01-2019
Շրջանառության մեջ դրվող նոր դրոշմապիտակներն անվտանգ կլինեն երեխաների համար. Առողջապահության նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ քննարկել է դրոշմապիտակների հարցը: Այս մասին Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
Դավիթ Անանյանը նրան տեղեկացրել է, որ շուտով շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ:
«Քիչ առաջ խոսեցի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ հասկանալու թե ինչպես կարող ենք լուծել դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս։ Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մասնավորապես, մոտավորապես երեք ամսից արդեն շրջանառության մեջ կմտնեն նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից։
Դրանք նախ, ավելի ամուր կկպչեն ապրանքներին, ինչպես նաև պոկվելու դեպքում, կլինեն շատ ավելի փափուկ և եթե նույնիսկ կուլ տրվեն, ապա վտանգ չեն ներկայացնի երեխաների համար։ Նաև պայմանավորվեցինք աշխատել արտադրողների և ներմուծողների հետ, որպեսզի այդ դրոշմապիտակները փակցվեն այնպիսի տեղերում, որ հեշտ չպոկվեն»,-նշել է Արսեն Թորոսոյանը։
[img]https://st0.shamshyan.com/editor/0679317001548092331635806.png[/img]
Նմանատիպ նյութեր
5426 դիտում
13:49 24-01-2019
Ապրանքների վրա դրվող դրոշմապիտակները կդառնան երեխաների համար անվտանգ
5021 դիտում
20:39 02-05-2015
Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ դրվող ծաղիկների երկրորդ կյանքը. Ֆոտոռեպորտաժ
904 դիտում
13:06 07-05-2024
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար