211652_close_icon
views-count3198 դիտում article-date 12:29 22-01-2019

Գրությամբ եմ դիմել վարչապետին՝ առաջարկելով կրճատել փոխմարզպետների թիվը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ է դիմել վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և այդ հաստիքի գոյության հետ: Այս մասին Մարուքյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը: Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և առհասարակ այդ հաստիքի գոյության հետ։ Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ հանրապետության մարզերում մարզպետների տեղեկալների թիվը պետք է ավելացվի: Այժմ 1-ի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ. Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ: Նրանցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն: Ըստ իս՝ որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։ Այսպիսով, առաջարկել եմ կրճատել մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով, յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն 1 տեղակալ»: [img]https://st0.shamshyan.com/editor/0470136001548138415999311.jpg[/img]

Նմանատիպ նյութեր