1431 դիտում
12:40 22-01-2019
Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն բնապահպանության ոլորտում
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում և այլն։
Նախարարը ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդիին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջոցառումներին։
Այցի շրջանակներում Էրիկ Գրիգորյանը այցելել է Գեղանի արոս թռչնատեսակի պահպանման միջազգային հիմնադրամ, հանդիպումներ ունեցել ԱՄԷ մի շարք նախարարների հետ, ինչպես նաև մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում կայացած «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին:
Նմանատիպ նյութեր
4601 դիտում
15:48 26-06-2017
Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն սեյսմիկ-պաշտպանության ոլորտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2529 դիտում
20:58 01-02-2019
Հայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. Փաշինյանի խորհրդական
2412 դիտում
23:59 12-12-2019
Հայաստանն ու Իսպանիան կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում
Այս բաժնից
703 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
556 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1075 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ