1831 դիտում
11:17 23-01-2019
Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին իշխանական թիմը չի մասնակցում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին ՀՀ մի շարք մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ ՏԻՄ ընտրություններ են մասնավորապես՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Տավուշ մարզերի մի շարք համայնքներում։ Համայնքներից 14-ում ղեկավարի և ավագանու անդամների հերթական, իսկ 10-ում՝ արտահերթ ընտրություններ են։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ թեկնածուների առաջադրման գործընթացն արդեն սկսվել է։ Որոշ համայնքներում 4-ից ավելի առաջադրված թեկնածու կա։ Որքան էլ ուշագրավ է, այս անգամ ՏԻՄ ընտրություններին իշխանական թիմից ոչ ոք չի մասնակցում։ Առաջադրված գրեթե բոլոր թեկնածուներն անկուսակցական են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որևէ թեկնածու չկա։ 24 համայնքից միայն 9-ում է գործող համայնքապետն առաջադրվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1209 դիտում
12:17 12-12-2015
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են կանայք
10219 դիտում
14:20 10-06-2018
ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվը մասնակցում են Դպրեվանքում և Մարգարայում, պասիվ են Նոր Արտամետում
1311 դիտում
12:12 24-09-2021
«Հայրենիք» կուսակցությունը Դիլիջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»