211652_close_icon
views-count109555 դիտում article-date 14:57 23-01-2019

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. գողացել են «օրենքով գող» Զապի «դաբռոյով» բանտ անցկացված սմարթֆոնը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ գլխավոր դատախազություն նյութեր են ստացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Բանտի կալանավոր Հայկ Գալստյանը դիմում է ներկայացրել բանտի ղեկավարությանը, որ մեկ այլ կալանավոր՝ Սերոբ Մխիթարյանը, գողացել է իր Samsung G8 տեսակի բջջային հեռախոսը, ինչի պատճառվ ինքը կրել է 150 հազար դրամի վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Samsung G8 տեսակի հեռախոսը բանտ է անցկացվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի դաբռոյով»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր