Որոնողական խումբը հայտնաբերել է «Կարդիֆի» ֆուտբոլիստին տեղափոխող ինքնաթիռի բեկորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նորմանդական կղզիների ավիացիոն որոնումների սպա Ջոն Ֆիտցջերալդը, որը ղեկավարում է «Կարդիֆի» նորել Էմիլիանո Սալային Անգլիա տեղափոխող և Լա-Մանշում կորած ինքնաթիռի որոնողական աշխատանքները, հայտնել է խմբի աշխատանքների արդյունքների մասին:
«Ինձ զեկուցել են, որ ծովում հայտնաբերվել են բարձիկ, վառ-նարնջագույն իր, արկղ և սպիտակ գույնի բազմաթիվ տարրեր, որոնք լողում են մետաղի կոտրտված կտորի կողքին:
Այժմ այնտեղ նավակ ենք ուղարկում», ասել է Ֆիտցջերալդը:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/01/22/1115562/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 19-ին «Կարդիֆը» պայմանագիր է կնքել «Նանտի» հարձակվող Էմիլիանո Սալայի հետ: ԱՊԼ-ի ակումբը իր համար ռեկորդային 15 միլիոն ֆունտ է վճարել 28-ամյա ֆուտբոլիստի համար: Սալան նույնիսկ հասցրել է հարցազրույց տալ ակումբի ալիքին, բայց հետո վերադարձել է Նանտ՝ թիմակիցներին հրաժեշտ տալու:
Այնուհետև Սալան հատուկ ինքնաթիռով, որի միակ ուղևորը ինքն է եղել, Անգլիա պետք է ժամաներ, երեկ երեկոյան կորել է ռադարներից՝ Լա-Մանշի Ջերնսի կղզու մերձակայքում: