211652_close_icon
views-count2413 դիտում article-date 22:36 23-01-2019

Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը այցելել է Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատված

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատված։ ԱԶԲ պորտֆելի կառավարման ավագ մասնագետ Նարենդրա Սինգրուն և տրանսպորտային գլխավոր մասնագետ Թոմաս Հերցը ծանոթացել են վերականգնվող 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին։ ԱԶԲ և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են նաև Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհահատվածի շինաշխատանքներին, որոնք ժամանակավոր անհարմարություն են պատճառում բնակիչներին ու երթևեկության մասնակիցներին։ Այցելության ընթացքում շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության գրասենյակում կայացել է հանդիպում կապալառուների և տեխհսկողության խմբի հետ։ Քննարկվել են նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների առավել արագ լուծման ուղիները։ [b]«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]

Նմանատիպ նյութեր