1462 դիտում
09:59 24-01-2019
Պյոտր Սվիտալսկին չի ուզում սրված օրակարգով ավարտել իր պաշտոնավարումը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրապարակային իր ելույթներում շատ զուսպ և մեղմ է արտահայտվում ներկայիս իշխանությունների, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության մասին:
ՀՀ իշխանությունների գործունեության հասցեին սովորաբար ենթատեքստերով իր ասելիքն ու դիտողությունները հասցնող ԵՄ պատվիրակության ղեկավարն առավել սուր է արտահայտվում ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում հաճախ շատ դաժան քննադատության է ենթարկում:
Քաղաքական շրջանակներում սա բացատրում են նրանով, որ այս տարի լրանում է Պյոտր Սվիտալսկու պաշտոնավարման ժամկետը, և վերջինս չի ուզում խնդրահարույց, սրված օրակարգով թողնել ԵՄ-Հայաստան հարաբերություններն իր պաշտոնավարման օրոք:
Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին որպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, սկսել է պաշտոնավարել 2015թ. աշնանից, ու այս տարի 2019թ. աշնանը, նա ավարտելու է իր քառամյա առաքելությունը ՀՀ-ում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
20:43 04-03-2016
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Կանանց միջազգային օրվա առթիվ կշնորհավորի բոլոր կանանց
3082 դիտում
09:14 19-08-2016
Փոքրիկ միջադեպից հետո դեսպան Պյոտր Սվիտալսկին հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»